ՀայաստանՊատահար

Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել Մերձավանում

Արմավիրի մարզի Մերձավան գյուղում բազալտի ապօրինի արդյունահանում է իրականացվել՝ պետությանն ու համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։ Պարզվել է, որ փակ բաժնետիրական մի ընկերություն, որի անունը առայժմ չի հրապարակվում, գերազանցել է իր հանքարդյունահանման թույլտվության սահմանները։

Ընկերությունը թույլտվություն է ունեցել բազալտ արդյունահանելու Արմավիրի մարզի Մերձավան գյուղի տարածքում՝ 46 հեկտարի վրա, սակայն 2022 թվականի օգոստոսից սկսած աշխատել է նաև հարակից 7,6 հեկտար տարածքում։ Այդ հատվածից արդյունահանվել է մոտ 24 հազար խորանարդ մետր բազալտ, որը հետագայում իրացվել է մոտ 117 միլիոն դրամով։

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ապօրինի ձեռնարկատիրության հատկանիշներով։ Քննությունը շարունակվում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով