ԱշխարհՍոցիալական

Լարսում շարունակվում են Խաչի լեռնանցի թունելի կառուցման աշխատանքները

Վրաստանում շարունակվում է Խաչի լեռնանցքի տակ գտնվող թունելի շինարարությունը, որի երկարությունը կազմում է 9 կմ, իսկ լայնությունը՝ 15 մ։ Նոր ճանապարհը թույլ կտա վարորդներին շրջանցել Կոբի-Գուդաուրի հատվածը, որը ձմռանը հաճախ փակվում է ձնահյուսի վտանգի պատճառով։ Սակայն հին ճանապարհը կմնա բաց՝ որպես տուրիստական ուղղություն՝ Խաչի Նոր ճանապարհը թույլ կտա վարորդներին շրջանցել Կոբի-Գուդաուրի հատվածը, որը ձմռանը հաճախ փակվում է ձնահյուսի վտանգի պատճառով։ Միևնույն ժամանակ, հին ճանապարհը կմնա բաց՝ որպես տուրիստական ուղղություն՝ Կրեստովի լեռնանցքի գեղատեսիլ տեսարաններով։

Նոր կառուցվող թունելը ձգվում է Ծկերե գյուղից մինչև Կոբի։ Այժմ այնտեղ ընթանում են օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներ։

Նախագծի շրջանակում կառուցվում է Քվեշեթի-Կոբի նոր ճանապարհ՝ մոտ 23 կմ երկարությամբ, որը կներառի 6 կամուրջ և 5 թունել։ Ներկայիս ճանապարհի երկարությունը 34 կմ է, ուստի նոր երթուղին կկրճատի ճանապարհը շուրջ 11 կմ-ով։ Մեկ ժամով էլ կկրճատվի երթևեկության ժամանակը։

Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 1.2 միլիարդ լարի (մոտ 180 միլիարդ դրամ)։ Այս պահի դրությամբ ավարտվել է մեկ կամրջի և երեք թունելների շինարարությունը։ Թեպետ աշխատանքները շարունակվում են, սակայն հավանականությունը քիչ է, որ ամբողջ նախագիծը ավարտին հասցվի ընթացիկ տարվա ընթացքում։