ՀայաստանՍոցիալական

Երևանից դեպի Մոսկվա չվերթներ են հետաձգվել

Մայիսի 22-ին Երևանից դեպի Նովոսիբիրսկ և Մոսկվա նախատեսված չվերթները հետաձգվել են, ինչպես նաև հետաձգվել է Սանկտ Պետերբուրգից Երևան ժամանող թռիչքը: Այս մասին իմանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից։

Ռուսական կողմում իրավիճակը լարված է։ Մոսկվայի երեք խոշոր օդանավակայաններում՝ «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Վնուկովո», ընդհանուր առմամբ հետաձգվել է ավելի քան 160 չվերթ։ Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազության տվյալներով՝ մայիսի 22-ի առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ միայն «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 71, «Շերեմետևոյում»՝ 72, իսկ «Վնուկովոյում»՝ 19 չվերթ։

Հիշեցնենք, որ նման հարձակումներ օդանավակայանի վրա տեղի էին ունեցել նաև մայիսի 8-ին։ Այդ ժամանակ էլ 100 չվերթ էր հետաձգվել։