
Ոսկեհատում և Այգեհովիտում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել
Մայիսի 20-ին Ոսկեհատ գյուղում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք-զինամթերք։ Մի տղամարդ զանգահարել է օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ ռեստորանի մոտ թողել է զենք-զինամթերք։
Ոստիկանները ռեստորանի հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում հայտնաբերել են տարբեր տեսակի զենքեր՝ «Մակարով» ատրճանակներ, հրացան, երեք նռնակ, նռնակի երկու պայթուցիչ, ինքնաձիգի պահեստատուփ, 195 փամփուշտ և գնդացրի փամփուշտների շղթա։
Նմանատիպ դեպք է արձանագրվել նաև մայիսի 16-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում, որտեղ ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հրազեն և փամփուշտներ։ Պարվել է, որ 42-ամյա տղամարդն իր առանձնատանը ապօրինի պահում է հրազեն։ Նույն օրը զննվել է նրա տունը, որտեղ հայտնաբերվել է 105 փամփուշտ, պոլիէթիլենային տոպրակով վառոդ և գործարանային արտադրության երկփողանի հրացան։ Տանտերը հայտնել է, որ զենք-զինամթերքն իրեն տարիներ առաջ նվիրել է հանգուցյալ ազգականը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։