ՀայաստանՄշակույթ

Մատենադարանում սկսվել է վերականգնողական թղթի տեղական արտադրություն

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվել է վերականգնողական թղթի արտադրամաս, որտեղից սկսած հայոց հին ձեռագրերի վերականգնումը կկատարվի տեղական արտադրության հատուկ թղթով։ Մասնագետները կարողացել են միջազգային ճանաչում ունեցող ճապոնական թղթի հատկությունները ստանալ հայկական հումքով։

Այս նախաձեռնությունը կկրճատի թղթի ներկրման կարիքը և նոր հնարավորություններ կստեղծի մշակութային ժառանգության պահպանման ոլորտում։

Ծրագիրն իրականացվել է Armenia Tree Project հիմնադրամի, ԵՄ ֆինանսավորմամբ գործող #EU4Culture ծրագրի, Գյոթե ինստիտուտի, «Իմփաքթ Հաբ Արմենիա» հիմնադրամի և Մատենադարանի համատեղ ջանքերով։

Ի նշանավորումն մեկնարկող ծրագրի՝ ստորագրվել է հուշագիր՝ Մատենադարանի ու «Արմենիա թրի փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի միջև, որի շրջանակում է մինչև 100 ծառ է տնկվել։