
Լոռի բերդում վերականգնվում են պարիսպները, Քոբայրավանքում հայտնաբերվել են հնագույն գտածոներ
Լոռու մարզում շարունակվում են պատմական հուշարձանների վերականգնման և հնագիտական աշխատանքները։ Լոռի բերդում նորոգվում են բերդի պարիսպների արտաքին և ներքին շարերը, եկեղեցին ու բաղնիքները։ Բերդը գտնվում է Ստեփանավանից ոչ հեռու՝ Ձորագետ և Միսխանա գետերի հատման վայրում։ Ըստ պատմական հիշատակումների՝ բերդը կառուցել է Անիի Բագրատունիների Կյուրիկյան ճյուղից Անհողին թագավորը մոտավորապես 1005–1020թթ.: Բուն բերդաքաղաքը զբաղեցրել է շուրջ 35 հա տարածք, որից միջնաբերդը 8.5 հա է:
Մյուս կարևոր վայրերից մեկը Յաղդան գյուղում գտնվող միջնադարյան կամուրջը, վթարային վիճակում է գտնվում։ Առաջիկայում նախարարության պատվերով կմշակվեն կամրջի նորոգման, վերականգնման, տարածքի բարեկարգման և լուսավորության գիտանախագծային փաստաթղթերը:
Քոբայրավանքի հյուսիսային հուշարձանախմբի տարածքում շարունակվում են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» արշավախմբի հնագիտական պեղումները։ Արդեն պեղվել են մուտքը և պարիսպների մի հատվածը, հայտնաբերվել են եկեղեցու ծածկասալեր, արձանագիր տապանաքար, խեցեղեն բեկորներ, պարիսպների տակ արված թաղումներ և այլն: