ՀայաստանՍոցիալական

Երևանում մանկապարտեզների թվի ավելացման նպատակով մեկնարկել են նոր շինարարություններ

Այս տարի Նոր խարբերդում, Կորեայի ձորում և Ծարավ աղբյուր փողոցում կկառուցվեն երեք նոր մանկապարտեզներ։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը նշեց, որ ներկայումս 7 մանկապարտեզներ գտնվում են շինարարության փուլում,  կմեկնարկեն ևս 7 մանկապարտեզների շինարարական աշխատանքներ։ 

Արդեն վերակառուցված 15 մանկապարտեզներում իրականացվել է բակերի բարեկարգման աշխատանքներ։

Նախատեսվում է նաև շահագործման հանձնված մանկապարտեզներում տեսալսողական սարքեր տեղադրել։ 

Նախատեսվում է ընդհանուր 20 մանկապարտեզ կառուցել, որը նախ և առաջ նւատակ ունի կրճատելու մանկապարտեզներում հերթերի քանակը։

Սեդա Մարտոյան