
Սննդամթերքի գների աճը շարունակվում է
Հայաստանում սննդամթերքի գները 2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրել են շոշափելի աճ։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ ուսումնասիրության ներքո գտնվող 12 ապրանքախմբերից 7-ում արձանագրվել է գների բարձրացում։
Ամենաշատը թանկացել է բանջարեղենը՝ 18.1 տոկոսով։ Հաջորդում են սուրճը, թեյը և կակաոն՝ 15.8 տոկոսով, ինչպես նաև ձուկն ու ծովամթերքը՝ 15.6 տոկոսով։ Յուղերի ու բուսայուղերի գներն աճել են 12.5 տոկոսով, ոչ ալկոհոլային խմիչքները՝ 10.4 տոկոսով, մրգերը՝ 6.1 տոկոսով, իսկ հացամթերքը՝ 1.5 տոկոսով։
Միևնույն ժամանակ, որոշ ապրանքների գներ նվազել են։ Շաքարավազը էժանացել է 5.3 տոկոսով, կաթնամթերքն ու ձուն՝ 3.2 տոկոսով, հրուշակեղենը՝ 1.5 տոկոսով, իսկ միսը՝ 0.7 տոկոսով։
Գների տատանումները պայմանավորված են ինչպես արտաքին շուկաներում տեղի ունեցող զարգացումներով, այնպես էլ ներքին պահանջարկի և մատակարարման փոփոխություններով։ Օրինակ, SAS-ում փոքր «Մատնաքաշն» արժե 270 դրամ։ Սուրճ «Jacobs» 200գ-ն արժե 2290 դրամ, Թեյ սև «Ahmad Tea» 50գ-ը՝ 790 դրամ։ Բանանի 1կգ-ն արժե 730 դրամ, արևածաղկի «Благо» 1լ ձեթը՝ 880 դրամ։ Շաքարավազի 1կգ-ն 450 դրամ է, իսկ կաթ «Աշտարակ կաթ» 1լ-ը՝ 540 դրամ։