ՀայաստանՍպորտ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Կոստա Ռիկային

ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը ընկերական հանդիպումում հաղթանակ տարավ Կոստա Ռիկայի ընտրանու նկատմամբ՝ 86։62 հաշվով։

Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը, ով վաստակեց 21 միավոր, կատարեց 4 արդյունավետ փոխանցում և տիրեց 6 ռեբաունդի։ Ակտիվ խաղ ցուցադրեց նաև Արտյոմ Թավակալյանը՝ 18 միավորով, 3 փոխանցմամբ և 5 ռեբաունդով։

Հավաքականների միջև երկրորդ հանդիպումը նախատեսված է հունիսի 9-ին՝ Գլենդել քաղաքում։ Հանդիպումը կմեկնարկի տեղական ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով՝ առավոտյան 06:00-ին)։