ԱշխարհԱռողջություն

Կորոնավիրուսի նոր շտամը՝ նիմբուսը, արագ տարածվում է Եվրոպայում

Վերջին շաբաթներին կորոնավիրուսի նոր՝ KP.3 նիմբուս շտամը, որը օմիկրոնի վարակիչ տարատեսակ է, արագ տարածվում է աշխարհով մեկ։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Եվրոպայի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տվյալների՝ այս շտամն ավելի վարակիչ է և ավելի հեշտությամբ շրջանցում է օրգանիզմի պաշտպանական համակարգը։ Փորձագետները չեն բացառում, որ զբոսաշրջային սեզոնի և ամառային արձակուրդների հետ կապված դեպքերի թիվը կարող է աճել հուլիս-օգոստոս ամիսներին։

Նիմբուս շտամի հիմնական ախտանիշները ներառում են կոկորդի ուժեղ ցավ, հոգնածություն, մկանային ցավեր և ջերմություն։ Հոտառության կորուստը հազվադեպ է հանդիպում։ Չնայած վարակի տարածման աճին, հոսպիտալացումների մակարդակը մնում է համեմատաբար ցածր։ Սակայն խոցելի խմբերին, մասնավորապես՝ տարեցներին և քրոնիկ հիվանդությամբ տառապող անձանց, խորհուրդ է տրվում ավելի զգույշ լինել։

Գերմանիայում Նիմբուսը առաջին անգամ գրանցվել է մարտի վերջին, և մայիսի սկզբին այն արդեն կազմել է կորոնավիրուսի բոլոր դեպքերի 16,7%-ը։ Սակայն, ընդհանուր առմամբ, հիվանդացության մակարդակը մնում է ցածր և առայժմ մտահոգություն չի առաջացնում։