Եմենի հութի ապստամբները անօդաչու թռչող սարքերով հարվածել են Թել Ավիվի ուղղությամբ
Եմենում տեղակայված «Անսար Ալլահ» շարժումը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Թել Ավիվին։ Հութիները ստանձնել են հարվածի պատասխանատվությունը։
Շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան հայտարարել է, որ Եմենի ռազմաօդային ուժերն օգտագործել են «Յաֆա» անօդաչու թռչող սարքեր Թել Ավիվում «կարևոր ենթակառուցվածքի» վրա հարձակվելու համար։ Նրա խոսքով՝ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը չի կարողացել խոցել անօդաչու սարքերը։
Իսրայելը դեռևս չի մեկնաբանել հութիների հարվածները։
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ երկրի կենտրոնական հատվածում «կասկածելի թիրախ» է որսացել, սակայն լրացուցիչ մանրամասներ չէր հայտնել։