
Թռչունների երամին բախվելու պատճառով Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել․ կա 200-ից ավելի զոհ
Հնդկաստանի արևմուտքում՝ Ահմեդաբադի օդանավակայանի մոտ, կործանվել է Air India ընկերությանը պատկանող Boeing 787 մարդատար ինքնաթիռը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ կործանման պատճառը կարող էր լինել թռչունների երամի հետ բախումը, որը նվազեցրել է ինքնաթիռի բարձրանալու արագությունը։
Ինքնաթիռում եղել է 230 ուղևոր և աշխատակազմի 12 անդամ։ Կործանման հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող ուղևորդների 200-ից ավելին։ Ուղևորների մեծ մասը՝ 169 հոգին հնդիկներ էին, եղել են նաև բրիտանացիներ՝ (53), պորտուգալացիներ (7) և կանադացի։ Ինքնաթիռը ընկել է բնակելի տարածքում՝ բժշկական աշխատողների հանրակացարանի վրա։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մեկ ողջ մնացած է հայտնաբերվել։
Ինքնաթիռը թռիչք էր կատարել տեղական ժամանակով 13:38-ին և ուղևորվում էր Լոնդոնի Գեթվիկ օդանավակայան, որտեղ պետք էր հասնել 18:25-ին։ Սակայն ինքնաթիռի ազդանշանը կտրուկ ընդհատվել է թռիչքից մոտ մեկ րոպե անց, երբ այն գտնվել է 190 մետր բարձրության վրա։
Ընթացիկ պահին կատարվում է ուսումնասիրություն՝ դեպքի պատճառները պարզելու և անհրաժեշտ եզրահանգումներ անելու համար։