ՀայաստանՊատահար

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

«Ինդիան Մեհակ» ռեստորանի գործունեությունը կասեցվել է՝ սննդամթերքի անվտանգության կանոնների խախտման պատճառով։ Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող հանրային սննդի այս օբյեկտում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն իրականացրել են ստուգում, որի ընթացքում արձանագրվել են մի շարք լուրջ խախտումներ՝ հակասող սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Մասնավորապես, հաստատության օդափոխման համակարգը գտնվել է անբավարար վիճակում, ինչը կարող էր հանգեցնել կեղտի կուտակման և օտար մասնիկների հայտնվելուն սննդամթերքի մեջ։ Խոհանոցի և նախամուտքի պատերն ու պատուհանները չէին վերանորոգվել և չեն ունեցել հարթ մակերեսներ, ինչի հետևանքով պատշաճ մաքրումն ու ախտահանումը չէր ապահովվում։ Սանհանգույցի մուտքի հատվածում առաստաղները  առաջացրել են կեղտի կուտակում և բորբոս։ Բացի այդ, սննդի մնացորդները պահվել են ոչ փակ տարաների մեջ, իսկ օգտագործվող դարակաշարերը չեն գտնվել բարվոք և նորոգ վիճակում։

Վերոնշյալ խախտումների հիման վրա տեսչական մարմինը կասեցրել է ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սահմանելով ժամկետ խախտումների վերացման համար։

Սեդա Մարտոյան