ԱշխարհԳործարարությունՀայաստան

Հոկտեմբերի 4-5-ը Սոչիում կանցկացվի հայկական անշարժ գույքի առաջին ցուցահանդեսը

Հոկտեմբերի 4-ին և 5-ին Սոչիում առաջին անգամ կկազմակերպվի հայկական անշարժ գույքի ցուցահանդես։ Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն Հայաստանի նորակառույց բնակարաններ, հյուրատներ և կոմերցիոն տարածքներ՝ ոչ միայն Երևանից, այլև այլ քաղաքներից։

Ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվեն շահութաբեր հյուրատներ՝ զբոսաշրջությունից երաշխավորված եկամուտով: Մի շարք բանկեր կտրամադրեն հիպոթեկային վարկեր՝ նաև Ռուսաստանի քաղաքացիների համար։

Սոչիում և Կրասնոդարի երկրամասում ապրում է ավելի քան 500․000 հայ, և կազմակերպիչները նախատեսում են ակտիվ գովազդային արշավ։ Ցուցահանդեսից առաջ, սեպտեմբերի 5-7-ը, Մոսկվայում կկազմակերպվի ևս մեկ միջոցառում՝ VDNH-ի “Հայաստան” տաղավարում։ Այստեղ կներկայացվեն հայկական բարձր դասի ապրանքներ՝ կոնյակ, սև խավիար, և այլ հյուրասիրություններ։

Սեդա Մարտոյան