ՀայաստանՍոցիալական

Լիճքում, Արծվանիստում և Ծովինարում շարունակվում են լայնածավալ շինարարական աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք, Արծվանիստ և Ծովինար բնակավայրերում շարունակվում են ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։

Լիճք գյուղում մոտենում են ավարտին մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Ա3 թաղամասի 13-րդ, ինչպես նաև Ա8 թաղամասի 1-ին, 4-րդ և 5-րդ փողոցներում նորացվում է ասֆալտե ծածկը։ Կվերանորոգվի շուրջ 150 մետր երկարությամբ և 4750 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ։ Ծրագիրը ֆինանսավորվում է կառավարության և Մարտունու համայնքապետարանի կողմից։ Աշխատանքների համար հատկացվել է ավելի քան 52 միլիոն դրամ։ Շինարարությունը սկսվել է 2025 թվականի մայիսին և արդեն ավարտվել է 90 տոկոսով։

Արծվանիստ գյուղում էլ շարունակվում է գազատարի կառուցումը։ Թիվ 4 և 24 փողոցներում անցկացվող 798 մետր երկարությամբ գազատարը նախատեսվում է շահագործման հանձնել մոտ ժամանակում։ Աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի աշնանը և այս պահին ավարտական փուլում են։

Ծովինարում էլ ընթանում է դպրոցի շինարարությունը։ Այն կառուցվում է նոր հիմքից և լինելու է ժամանակակից մոտիվներով։