ՀայաստանՊատահար

Երևանում ավտոմեքենայում հայտնաբերվել է 62-ամյա տղամարդու դի

Հունիսի 23-ին Մելքումովի փողոցում կայանված «Samand» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 62-ամյա տղամարդու դի։ Մահացածը Երևանի բնակիչ է։

Տեղեկությունը հաստատվել է դեպքի վայր ժամանած ոստիկանության և պարեկային ծառայության կողմից։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մահվան հանգամանքները պարզելու համար։ 

Պարզվում է նաև մեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Սեդա Մարտոյան