Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են փողոցային լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ
Շարունակվում է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
Նախաքննության շրջանակում իրականացված խուզարկությունների արդյունքում իրավապահները հայտնաբերել են առարկաներ, որոնք, ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության, հաստատում են մեղադրյալներին վերագրվող գործողությունների առկայությունը։
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են մեծաքանակ հրավտանգ նյութեր և առարկաներ, որոնք, ըստ նախնական տվյալների, նախատեսված են եղել փողոցում էլեկտրամատակարարման և համացանցային կապի լարերը վնասելու նպատակով։
Քննչական մարմինը հայտնել է, որ ներկայացված բոլոր միջնորդությունները՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, դատարանի կողմից բավարարվել են։ Արդյունքում 15 մեղադրյալ անձ կալանավորվել է։
