
Պետությունն աջակցում է վատ առաջադիմություն ունեցող երեխաներին․ կառավարությունը իրականացնում է նոր կրթական բարեփոխումներ
2024 թվականից առաջին անգամ ներդրվել է նոր նախաձեռնություն, որով պետությունը աջակցում է դպրոցում առաջադիմության խնդիրներ ունեցող երեխաներին։
Նախորդ ուսումնական տարում այս մոտեցմամբ ավելի քան 13,400 երեխա կարողացել է բարելավել իր ուսման արդյունքները։ Մինչ այս, եթե երեխաների առաջադիմությունը բավարար չէր, նրանք պարզապես մնում էին նույն դասարանում՝ առանց հատուկ աջակցության։ Այժմ պետությունը պաշտոնապես ստանձնում է պարտավորություն տրամադրել լրացուցիչ կրթական ծառայություններ՝ այդ երեխաների ուսումնառությունը արդյունավետ դարձնելու համար։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշում է, որ այս փոփոխություները հնարավոր են դարձել նոր ֆինանսավորման կարգի միջոցով։
Բացի այդ, դպրոցները դասարանական կրթությունից բացի կիրառում են արտադասարանական մեխանիզմներ, ինչպիսիք են նախագծային ուսուցումը և գյուղական համայնքներում գործող խմբակները, որոնք նպատակ ունեն բարելավել երեխաների կրթությունը և բարձրացնել նրանց մոտիվացիան։