
Երևանի և Հռոմի միջև կստորագրվի «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կլինի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում:
Այցի ընթացքում երկու մայրաքաղաքների միջև կստորագրվի «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր:
Երևանի և Հռոմի քաղաքապետերը կքննարկեն երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր ու կնախանշեն առաջիկա անելիքները:
Այս տարվա գարնանը Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը։
Շուշան Ասրյան