ԱշխարհՌազմական

Իսրայելը պատրաստ է ցամաքային գործողություններ սկսել «Հըզբոլլահի» դեմ

Wall Street Journal-ը հայտնում է «Հըզբոլլահի» դեմ հնարավոր ցամաքային ներխուժման մասին։

Ըստ WSJ-ի՝ Իսրայելական ուժերի ներխուժումը հնարավոր է այս շաբաթ և այն կենտրոնացած է հետախուզման վրա։

Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, գրում են, որ Լիբանանի սահմանի մոտ Իսրայելի հատուկ ստորաբաժանումները ճեղքել են «Հըզբոլլահի» թունելները։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարները հորդորել էին պատրաստ լինել հնարավոր ցամաքային հարձակմանը։

Շուշան Ասրյան