
Քննարկվում է Միքայել Աջապահյանին ձերբակալելու հարցը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։
Այս մասին հայտնել է նրա պաշտպան Արա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ Սրբազանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ քննիչը դատարան է ներկայացրել միջնորդություն՝ Միքայել Աջապահյանին կալանավորելու վերաբերյալ։
Միքայել Աջապահյանիձերբակալման պահից սկսած՝ դատարանը պարտավոր է 24 ժամվա ընթացքում որոշում կայացնել ներկայացված միջնորդության վերաբերյալ։
Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ Միքայել Աջապահյանին առաջադրված մեղադրանքը հիմնազուրկ է և չի պարունակում այն արարքի հատկանիշները, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։
Փաստաբանը նաև նշել է, որ քրեական գործի ընթացքը ուղեկցվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հրապարակային հայտարարություններով, որոնք, ըստ նրա, կարող են դիտվել որպես ուղղորդում նախաքննության մարմինների և դատարանի նկատմամբ։
Տեղեկացնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է պատասխանատվություն՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու և հրապարակային կոչեր անելու համար։