
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նոր ղեկավար ունի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
Սիմոնյանը 2024 թվականի հունվարի 12-ին նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, 2025թվականի հունիսի 18-ին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները կատարող:
Նա ունի գեներալ-մայորի զինվորական կոչում:
Իրավաբանական գիտությունների թեկնածու է։
Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանը հունիսի 18-ին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։