ՀայաստանՍպորտ

ԿԼ. «Նոան» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Նոան» մրցեց ավստրիական «Ռապիդի» դեմ։

Ռուի Մոտայի սաները նվազագույն հաշվով պարտվեցին արտագնա խաղում (0:1): Հանդիպման միակ գոլը հեղինակեց Դիան Դրենո Բելյոն 31-րդ րոպեին։

«Նոայից» վնասվածքի պատճառով առաջին խաղակեսի 17-րդ րոպեին փոխարինվեց Գուդմունդուր Թորարինսոնը։ Նրա փոխարեն խաղը շարունակեց Հովհաննես Համբարձումյանը։

Այս խաղից հետո «Նոան» ունի 3 միավոր, «Ռապիդը»՝ 6: Հաջորդ տուրում «Նոան» կհյուրընկալվի Լոնդոնի «Չելսիին»։