ՀայաստանՊատահար

Սերժ Սարգսյանը մեղադրվում է կաշառք ստանալու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մեջ

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը հասել է դատարան։ Նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնը օգտագործելով բիզնեսի մեջ ապօրինի ներգրավված լինելու համար։

Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ Սարգսյանը տարիներ շարունակ, լինելով բարձր պաշտոնյա, ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցել է վստահված անձանց միջոցով։ Նա աջակցել է բենզալցակայանների ցանց, նավթամթերքի բազա և բիտումի գործարան ստեղծելուն, որոնք, ի վերջո, փոխանցվել են իր ընտանիքի հետ կապ ունեցող անձանց։

Ըստ նախաքննության՝ Սերժ Սարգսյանը նաև պահանջել է 6 միլիոն դոլար կաշառք, որը ձևակերպվել է որպես կեղծ փոխառություն։

Գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ այն կքննվի։

Սեդա Մարտոյան