ՀայաստանՊատահար

Ապօրինի գործունեություն Շիրակում և Արմավիրում. կասեցվել են շինարարական և ջրառի աշխատանքներ

Շիրակի և Արմավիրի մարզերում միաժամանակ հայտնաբերվել են բնապահպանական խախտումներ: «ՅՈՒՄՍ» ՍՊԸ-ն և «ԲԱՐԻՔ-Պ» ՓԲԸ-ն կատարել են գործունեություն՝ առանց համապատասխան թույլտվությունների։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ Շիրակում գործող «ՅՈՒՄՍ» ընկերությունը շահագործել է բետոն պատրաստող սարքավորումներ՝ չունենալով թույլտվություն օդը աղտոտող նյութեր արտանետելու համար։ Իսկ Արմավիրում գործող «ԲԱՐԻՔ-Պ» ընկերությունը խորքային հորից ապօրինի ջրառ է իրականացրել ոռոգման նպատակով՝ չունենալով ջրօգտագործման իրավական հիմք։

Տեսչական մարմինը կասեցրել է երկու ընկերությունների ապօրինի գործունեությունը, իսկ տնտեսվարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Սեդա Մարտոյան