ՀայաստանՍնունդ

Երևանում կասեցվել է «ARMENIA MEATFOOD» ապրանքանիշի երկու արտադրատեսակի արտադրությունը 

«Արմ Միթ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել են սննդամթերքի անվտանգության լուրջ խախտումներ։

«Կոտլետներ սառեցված մսային աղացած կիսապատրաստվածք» արտադրատեսակում հայտնաբերվել են բորբոսասնկեր և ախտածին սալմոնելաներ։ Նշված արտադրանքը արտադրվել է 2025 թվականի հունիսի 22-ին։

«Վետչինա Պրեմիում» արտադրատեսակի նմուշում, որն արտադրվել է հունիսի 29-ին,հայտնաբերվել են սանիտարական նորմերին չհամապատասխանող քանակությամբ մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ։

Տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելու պատճառով կասեցվել է նշված արտադրատեսակների արտադրությունը։ Ընկերությանը տրվել է կարգադրագիր՝ դադարեցնել տվյալ խմբաքանակների իրացումը, շուկայից հետ կանչել արտադրանքը, այն ոչնչացնել կամ օգտահանել։ Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։

Սեդա Մարտոյան