
Մեկնարկել է Sevan Startup Summit 2025-ը
Հուլիսի 20-ին Սևանա լճի ափին մեկնարկել է Հայաստանի ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ Sevan Startup Summit 2025-ը։
Summit-ը միավորում է ստարտափներ, ներդրողներ, ոլորտային փորձագետներ և ՏՏ համայնքի ներկայացուցիչներ՝ խթանելով բիզնես միջավայրի զարգացումը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։
Ըստ կազմակերպիչների՝ այս տարի միջոցառմանը մասնակցում են ավելի քան 150 ստարտափ թիմեր աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանը, Վրաստանը, Ֆրանսիան, Սինգապուրը, Հնդկաստանը և Իրան։ Համաժողովի շրջանակում նախատեսվում է իրականացնել բիզնես հանդիպումներ, վարպետաց դասեր, մրցույթներ, ինչպես նաև գործընկերային կապերի ստեղծման և ֆինանսավորման հնարավորությունների քննարկումներ։
Summit-ի շրջանակում նախատեսվում է նաև «Campfire Talks» ձևաչափը, որտեղ ոլորտի առաջատար մասնագետները կկիսվեն իրենց փորձով՝ ոչ ֆորմալ միչավայրում։
Ակնկալվում է, որ հուլիսի 20-26-ը Sevan Startup Summit-ը կունենա մոտ 15.000 այցելու։
Sevan Startup Summit-ը կշարունակվի մինչև հուլիսի 27-ը։