ՀայաստանՊատահար

Երկրաշարժ Մարտունիում ու շրջակա համայնքներում

Հուլիսի 31-ի երեկոյան՝ ժամը 22։26-ին, Հայաստանում գրանցվել է երկրաշարժ: Այն զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և մի շարք հարակից բնակավայրերում։

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Մարտունիից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի խորությունը՝ 10 կմ, մագնիտուդը՝ 2.5։ Ըստ պաշտոնական տվյալների՝ էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։

Երկրաշարժը զգացվել է Մարտունիում, ինչպես նաև Ձորագյուղ, Լիճք և Վարդաձոր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Սեդա Մարտոյան