
Տավուշի մարզում ավտովթար է տեղի ունեցել. զոհվել է մեկ անձ
Օգոստոսի 1-ին՝ ժամը 10:22-ին, Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, իսկ երեքը՝ վիրավորվել։
Բախվել են Toyota և Opel մակնիշի ավտոմեքենաներ։ Նախնական տվյալներով՝ վարորդները և ուղևորները մեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով։ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը փակել է մեքենաների գազի բալոնների փականները և օգնել տուժածներին մոտեցնել շտապօգնության մեքենային։
Տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները հաստատել են Opel-ի վարորդի մահը։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։