
«Սյունիքի զանգեր» հուշարձանը կվերականգնվի
Վերականգնվելու է «Սյունիքի զանգեր» հուշարձանը, ինչպես նաև կբարեկարգվի տարածքը։ Այս մասին հայտնել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը՝ իր Ֆեյսբուքի էջում։
Պատգամավորի խոսքով՝ «Սյունիքի զանգերը» սիմվոլիկ նշանակություն ունեն տեղի բնակիչների համար՝ ընկալվելով որպես մարզի դարպաս և տան հասնելու խորհրդանիշ։
Դանիելյանի փոխանցմամբ՝ դեռ ամիսներ առաջ նա դիմել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ վերականգնման և բարեկարգման խնդրանքով։ Նախագիծն արդեն պատրաստ է, մրցույթը՝ կայացած, և առաջիկայում կսկսվեն իրականացման աշխատանքները։