ՀայաստանՊատահար

Սևանա լճում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է գրանցվել Գեղարքունիքի մարզում։ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ, ջրահեղձ է եղել 16-ամյա պատանի։ Նրան լճից դուրս են բերել քաղաքացիները և ջրային պարեկները, սակայն բժիշկները արձանագրել են նրա մահը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը, Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ոստիկանության ջրային պարեկները։ Տեղում ծառայություն են իրականացրել նաև բժիշկների շտապօգնության խումբը, սակայն պատանու կյանքը փրկել չի հաջողվել։

Սկսվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Քննությունը շարունակվում է՝ պարզելու բոլոր հանգամանքները, այդ թվում՝ զոհված պատանու ինքնությունը։

Սեդա Մարտոյան