ՀայաստանՊատահար

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կա մեկ զոհ և վեց վիրավոր

Օգոստոսի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի հատվածում բախվել են «Nissan» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաներ։

Վթարի հետևանքով յոթ մարդ տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։

Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ առաջին օգնությունը ցուցաբերել են ականատեսները, իսկ շտապօգնության և փրկարար ծառայության աշխատակիցները դեպքի վայր են հասել օպերատիվ կերպով։ Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հաստատվում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունները։

Նախնական տվյալներով՝ մահացածը և վեց վիրավորներից երեքը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողներ են։

Սեդա Մարտոյան