ՀայաստանՔաղաքականություն

Դոնալդ Թրամփը «պատմական օր» է խոստանում․ Սպիտակ տանն այսօր կարող է խաղաղության համաձայնագիր կնքվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Սպիտակ տանը կարող է դառնալ պատմական՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

Նա ընդգծել է, որ տարիներ շարունակ տարբեր առաջնորդներ փորձել են վերջ տալ հակամարտությանը, բայց չեն հասել արդյունքի։ Թրամփի խոսքով՝ իր վարչակազմը երկար բանակցություններ է վարել երկու կողմերի հետ, և այժմ խաղաղության պայմանագիրը կստորագրվի հենց այս ջանքերի շնորհիվ։

Հայաստանի կառավարությունը դեռ ավելի վաղ էր հայտնել, որ օգոստոսի 7-8-ը Նիկոլ Փաշինյանը կայցելի ԱՄՆ՝ մասնակցելու ինչպես երկկողմ հանդիպմանը Թրամփի հետ, այնպես էլ եռակողմ ձևաչափով՝ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Օրակարգում խաղաղության հաստատումն է, տարածաշրջանային բարօրության և տնտեսական համագործակցության ընդլայնումը։

Ամերիկյան կառավարության աղբյուրները հայտնել են, որ կողմերը պատրաստվում են ստորագրել մի շարք փաստաթղթեր։ Դրանք վերաբերում են ոչ միայն խաղաղությանը, այլև տնտեսական ու գործընկերային նոր ծրագրերին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես հույս է հայտնել, որ այս հանդիպումը կդառնա խաղաղության համաձայնագրի մեկնարկային կետը․

Նա հիշեցրել է, որ Թրամփը նախկինում նույնպես միջնորդել է այլ տարածաշրջանային հակամարտությունների ավարտի գործում՝ Հնդկաստան–Պակիստան, Կամբոջա–Թաիլանդ և այլ օրինակներում։