ՀայաստանՏնտեսություն

Օգոստոսին Հայաստանից ավելի քան 2400 բեռնատար ապրանք է մուտք գործել Ռուսաստան

Օգոստոս ամսվա ընթացքում Հայաստանից դեպի Ռուսաստան մուտք է գործել Հայաստանից արտահանվող ապրանքներով բեռնված 2427 բեռնատար, ինչը օրական միջինում կազմում է 101 մեքենայից ավելի։ Տվյալը հրապարակել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Արտահանվող ապրանքների շարքում ամենաշատը կազմել են խմիչքները՝ 610 բեռնատար։ Երկրորդ տեղում են մրգերը՝ 447 բեռնատարով։

Բանջարեղենով բեռնված է եղել 315 մեքենա, պերլիտային ավազով՝ 234, ծառերով ու բույսերով՝ 141, վերամշակված միրգ-բանջարեղենով՝ 84։

Արտահանվել են նաև քարից, գիպսից և նման նյութերից պատրաստված ապրանքներ՝ 75 բեռնատար, էլեկտրական և մեխանիկական սարքավորումներ՝ 79, ձուկ՝ 68, ծխախոտ՝ 21, կաթնամթերք՝ 19, տրիկոտաժ՝ 16։

Սեդա Մարտոյան