ՀայաստանՊատահար

Մանկաբուժության բաժանմունքի վարիչը 11 միլիոն դրամ է հափշտակել

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում ավարտին մոտ է հասնում քրեական վարույթ, որի ընթացքում պարզվել է, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մանկաբուժության բաժանմունքի ղեկավարն ու բուժքույրերը պետպատվերի շրջանակներում բժշկական ծառայություններ տրամադրելու պատրվակով խաբեությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումարներ։

Նախաքննության ընթացքում հայտնաբերվել է, որ հիվանդանոցի պաշտոնատար անձինք կեղծ հիվանդության պատմագրեր են ներկայացրել էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում՝ ստանալով 11 միլիոն 26 հազար 100 դրամ։ Վերականգնվել է այդ գումարի 10 միլիոն 159 հազար դրամ։ Այն վերադարձվել է պետությանը։

Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ հանցագործության մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ մինչև դատարանի կողմից հաստատված դատավճիռը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով