
Գեղարքունիքում 3 պարեկ կեղծ արձանագրություններ են կազմել
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ Գեղարքունիքի մարզի ՆԳՆ ջրային պարեկները մի քանի տարվա ընթացքում վարչական իրավախախտումների վերաբերյալ կեղծ արձանագրություններ են կազմել։
Մասնավորապես, մեկ պարեկ 2024–2025 թվականներին միասնական դիտավորությամբ կազմել է 23 կեղծ արձանագրություն, իսկ ևս երկու պարեկ 2024 թվականի հունվարից մարտ և 2025 թվականի ապրիլին կազմել են 14 կեղծ արձանագրություն։ Բոլոր արձանագրությունները մտել են պաշտոնական հաշվառման բազա։
Վերը նշված 3 պարեկին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան։