ԱրցախԿրթությունՀայաստան

Արցախի նախագահը դատի է տալու 9–րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակներին ու ԿԳՄՍ-ին

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից փաստաբան Ռոման Երիցյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել 9–րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց դեմ։ Այս մասին փաստաբանը հայտնել է իր «Ֆեյսբուք» էջում։

Գրքում Արցախի հայաթափման մասին մասնավորապես նշվում է․

Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 11-ի ՀՀ կառավարության նիստում հաստատվել է «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու որոշումը, որի շուրջ քննարկումները տևական ժամանակ շարունակվել են։ Առարկայի անվանման փոփոխության նախաձեռնությունը, սակայն, մեծ դժգոհություն է առաջացրել հասարակության շրջանում․ e–draft.am կայքում անցկացված քվեարկության մեծ մասը դեմ է եղել այս փոփոխությանը։