ՀայաստանՍոցիալական

Վարորդական վկայականի գործնական քննությունը այսուհետ կլինի հանձնել ցանկացած մարզում անկախ տեսականի հանձնման վայրից

Կառավարության այսօրվա նիստում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձավ վարորդական վկայական ստանալու գործընթացում կատարված կարևոր փոփոխություններին։

Նախկինում քաղաքացին, օրինակ, տեսական քննությունը հանձնելուց հետո պարտավոր էր գործնական քննությունը անցկացնել նույն տարածքային ստորաբաժանումում։ Սա հաճախ պատճառ էր դառնում հերթերին և քաղաքացիների անհարմարություններին։

Արձագանքելով հանրության պահանջներին՝ նախարարությունը որոշեց ազատել քաղաքացիներին այս սահմանափակումից։ Այժմ, անկախ այն տարածքից, որտեղ տեսական քննությունն անցել են, նրանք կարող են ընտրել ցանկացած մարզ, որտեղ կա ազատ տեղ գործնական քննության համար։ Օրինակ՝ տեսական քննությունը հանձնել եք Երևանում, իսկ հաջորդ առկա ժամկետը Շիրակում է, կարող եք այնտեղ գրանցվել և հանձնել գործնական քննությունը:

Նախարարը ընդգծեց, որ այս փոփոխությունը կօգնի նաև քննական ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը հավասարակշռել և կկրճատի հերթերը, ինչը քաղաքացիների համար կհեշտացնի ամբողջ գործընթացը։ Այս փոփոխությունը ուժի մեջ կմտնի անմիջապես, և քաղաքացիները կարող են արդեն նախապես ծանոթանալ առկա ժամերի և տեղերին հարթակի միջոցով: