ՀայաստանՄշակույթ

Հայ-իրանական արվեստի ու հին դրամների բացառիկ հավաքածու՝ Հայաստանում 

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Էմանուել Սևրուգյան 95․ Սևրուգյաններ․ ժառանգություն և նվիրում» ցուցահանդեսը, որտեղ առաջին անգամ հանրությանը ներկայացվում է Սևրուգյան ընտանիքի կողմից թանգարանին նվիրաբերված շուրջ 2000 բացառիկ ցուցանմուշ։ Ներկայացված են Էմանուել Սևրուգյանի հազարավոր հին դրամների հավաքածուն, Անդրե Սևրուգյանի հայ-իրանական մոտիվներով ստեղծագործությունները, ինչպես նաև հին հունական, փոքրասիական և արևմտաեվրոպական միջնադարյան եզակի մետաղադրամներ ու կնիքներ։

Սա վերջին տարիների ամենամեծ նվիրատվությունն է հայաստանյան թանգարաններին, և ցուցահանդեսը վկայություն է մարդու կյանքի նվիրումի և հավաքչական աշխատանքի մասին, ինչպես ընդգծեց Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին։ Միջոցռաման բացման ժամանակ «Սևրուկյան» հիմնադրամի հոգաբարձու Էրնստ-Լյուդվիգ Դրայսը ներկայացրեց նվիրատվության պատմությունն ու նախաձեռնության հաջող ընթացքը։

Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կգործի մեկ ամիս՝ հնարավորություն տալով այցելուներին ծանոթանալ այս բացառիկ հավաքածուին։

Սեդա Մարտոյան