ՀայաստանՍպորտ

Նախորդ տարվա համեմատ 10 մարզիկով քիչ․ Հայաստանից 7 ծանրորդ կմասնակցի աշխարհի առաջնությանը

Նախորդ տարի Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում՝ ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունում, երկամարտում մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ նվաճելուց հետո Հայաստանի հավաքականն այս տարի 7 մարզիկով կմեկնի մրցման՝ 6 տղամարդ և 1 կին։ Նախորդ տարի մրցավայր էին մեկնել 17 ծանրորդներ։

Տղամարդկանց պայքարում հայտավորված են Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Սուրեն Գրիգորյանը (88 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (110 կգ), Գարիկ Կարապետյանը (110 կգ) և Վարազդատ Լալայանը (+110 կգ)։ Կանանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցի միայն Աննա Ամրոյանը (77 կգ):

Հայաստանի հավաքականը նախորդ տարի ունեցավ աշխարհի չեմպիոն։ Վարզադատ Լալայանը գերծանր քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ։ Բրոնզե մեդալն էլ նվաճեց Ալեքսանդրա Գրիգորյանը։

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում` հոկտեմբերի 2-ից 11-ը։