ՀայաստանՄշակույթ

Արթիկի թեմի առաջնորդը ժամանակավորապես կդառնա Շիրակի թեմի առաջնորդ 

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նշանակել է Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Ավագյանին Շիրակի թեմի ժամանակավոր ղեկավար՝ հոգևոր տեսուչի լիազորություններով։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի պաշտոնական լրատվականը։

Այս նշանակումից առաջ կարևոր մի հանգամանք կա․ Շիրակի թեմի նախկին առաջնորդ Միքայել սրբազանը հունիսի 28-ին կալանավորվեց՝ քրեական գործի շրջանակներում, որը վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականության խախտմանը և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչերին։

Այսօր ԶԼՄ-ներում տարածվել էին լուրեր, որ Գարեգին Երկրորդն այցելել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Գուցե, հանդիպման ընթացքում համաձայնություն են ձեռք բերել այս որոշումը կայացնելու համար։ Նարեկ եպիսկոպոս Ավագյանը Արթիկում սիրված է։ Նա ծնվել է 1979 թվականին Օշականում։ Սովորել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում։ 2024 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս։