
COP 17 համաժողովը կանցկավի «Մերիդիան» էքսպոկենտրոնում
2026 թվականի աշնանը Հայաստանը կհյուրընկալի աշխարհի ամենախոշոր բնապահպանական միջոցառումների շարքին պատկանող COP 17 համաժողովը։ Սա մեծ հարթակ է, որտեղ շուրջ երկու շաբաթ քննարկվելու են կենսաբազմազանության պահպանության գլոբալ խնդիրները։ Հայաստանի համար սա աննախադեպ հնարավորություն է միջազգային ուշադրություն գրավելու և ցույց տալու, որ երկիրը պատրաստ է նման մասշտաբի հանդիպումների։
Կառավարությունը որոշել է համաժողովը կազմակերպել «Մերիդիան» էքսպոկենտրոնում, և դրա համար պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել մոտ 5,8 միլիարդ դրամ։ Գումարը հիմնականում ուղղվելու է տարածքի վերանորոգմանը, կառուցապատմանն ու բարեկարգմանը։ Փաստացի, համաժողովից առաջ «Մերիդիանն» ամբողջությամբ վերափոխվելու է՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու համար։
2024 թվականի նոյեմբերին 65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության Կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր: Սրա մասին հայտարարել էր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Կենսաբազմազանության կոնվենցիան ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 29-ին։ Դրա երեք հիմնական նպատակներն են կենսաբանական բազմազանության պահպանումը, դրա բաղադրիչների կայուն օգտագործումը և գենետիկական ռեսուրսներից բխող օգուտների արդարացի բաշխումը։
2000 թվականից՝ կանոնակարգի փոփոխությունից հետո, համաժողովը իրականացվում է երկու տարին մեկ անգամ։ 2024 թվականի հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 1-ը համաժողովի տասնվեցերորդ հանդիպումը (COP 16) տեղի է ունենում Կոլումբիայի Կալի քաղաքում։