Հայաստանը գրեթե տասը անգամ ավելացրել է գարեջրի արտահանումը Ռուսաստան
ՄԱԿ-ի հաշվետվություններից ստացված տվյալների համաձայն՝ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը գրեթե տասը անգամ ավելացրել է գարեջրի արտահանումը Ռուսաստան։ Եթե անցյալ տարի ռուսական ընկերությունները Հայաստանից ընդամենը 576 հազար դոլարի գարեջուր էին, ապա այս տարի նույն ժամանակահատվածում գնումները հասել են 5.15 միլիոն դոլարի։
Արտահանման ակտիվ աճն ամբողջ տարվա ընթացքում շարունակվել է. հունվարին Ռուսաստանը գնել է ընդամենը 188 հազար դոլարի, իսկ հունիսին՝ 1.7 միլիոն դոլարի գարեջուր։ Բացի Ռուսաստանից, Հայաստանը գարեջուր է արտահանում նաև Վրաստան, Լեհաստան, Արգենտինա և այլն։
Միևնույն ժամանակ, Հայաստանը նույնպես գարեջուր է ներմուծում այլ երկրներից։ 2025 թվականրին Հայաստանը ներմուծել է 7․2 միլիոն դոլարի գարեջուր, ինչը շուրջ 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանշը։ Գարեջուրը հիմնականում ներմուծվում է Եվրոպական միության երկրներից։ Այս տարի ամենաշատը գարեջուր ներմուծվել է Գերմանիայից (1.5 միլիոն դոլար), Չեխիայից (700 հազար դոլար), Բելգիայից (267 հազար դոլար), Իռլանդիայից (279 հազար դոլար)։
Սակայն հարկ է նշել, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանը 2025 թվականի առաջին կիսամյակում արդեն արտադրել է շուրջ 19 միլիոն լիտր գարեջուր, ինչը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 միլիոնով։ Ընդ որում՝ ալկոհոլային խմիչքներից ամենաշատը հենց գարեջուր է արտադրվում։
