Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ
Հայաստանի ըմբիշ Արման Անդրեասյանը մեծ հաղթանակ է տարել աշխարհի առաջնությունում։
Նա 8:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչում Անդրեասյանը մրցելու է ճապոնացի ըմբիշի հետ։
Աշխարհի առաջնությունը այս օրերին անցկացվում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։
Այսօր մրցագորգ դուրս կգան նաև 61, 70, 86 և 125 կգ քաշայինների ներկայացուցիչները։ Հայաստանը այս քաշայիններում ունի երկու մարզիկ․
Մանվել Խնձրցյանը 61 կիլոգրամ քաշային կարգում առաջին պայքարը անցկացնելու է իտալացի Պրոդուի հետ, իսկ Արման Անդրեասյանը 70 կիլոգրամ քաշայինում մրցաշարը սկսել է տաջիկ Ռասսադինի դեմ։ Երկու մարզիկներն էլ իրենց ելույթները սկսել են որակավորման փուլից։
