Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ կա 10 տուժած, 6-ը հոսպիտալացվել են
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19։45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-60-րդ կիլոմետրերի հատվածում տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ Բախվել են երկու «Opel» և մեկ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Chevrolet»-ը շրջվել է։
Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժել է 10 քաղաքացի։ Նրանցից 6-ը շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության մարտական հաշվարկը։ Փրկարարներն իրականացրել են անհրաժեշտ աշխատանքներ․ հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը՝ բացառելով հետագա վտանգները։
ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի հանգամանքները պարզվում են։
