ԱռողջությունՀայաստան

Բոլոր քաղաքացիները կարող են ստանալ գրիպի  անվճար պատվաստում

Սուր շնչառական վարակների ակտիվ շրջանում բոլոր քաղաքացիները կարող են անվճար պատվաստվել պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում, անկախ իրենց հաշվառումից:

Խորհուրդ է տրվում պատվաստվել հատկապես ռիսկի խմբի մարդկանց՝ հղիներ, 6 ամսականից 5 տարեկան երեխաներ, տարեցներ, քրոնիկ հիվանդներ, բուժաշխատողներ և փակ կազմակերպությունների աշխատակիցներ, քանի որ դա օգնում է խուսափել գրիպի բարդություններից:

Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ Հայաստանում գրիպի վիրուս չի հայտնաբերվել, սակայն հայտնաբերվել են այլ շնչառական վիրուսներ՝ ռինովիրուս, պարագրիպ, ադենովիրուս, մետապնևմավիրուս և SARS-CoV-2:

Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է, որ գրիպով չհիվանդանալու և բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է:

Սեդա Մարտոյան