Տեղահանված արցախցիները այլևս չեն ներկայացնի տեղեկանք ավտոմեքենայի գույքահարկի համար
Կառավարությունը ընդունել է որոշում, որը վերաբերում է մեքենաների սեփականության իրավունքի օգտագործմանը։
Ըստ նոր կարգի՝ տեղահանված անձինք չեն ներկայացնի տեղեկանք, եթե ավտոմեքենան օտարում են, ժառանգությամբ հանձնում, հասցեի փոփոխություն են կատարում կամ որևէ գրանցման-հաշվառման գործողություն են անում։ Այս կարգը ազատում է նրանց լրացուցիչ պարտականություններից և թույլ է տալիս ավելի հեշտ կառավարել սեփական մեքենաները՝ առանց լրացուցիչ փաստաթղթային բյուրոկրատիայի։
Տեղահանման ընթացքում Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 21.107 տրանսպորտային միջոց։ Նրանցից միայն 3.711-ն է վերահաշվառվել տեղահանվածի անվամբ կամ վաճառվել այլ անձի։
