ՀայաստանՍոցիալական

Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական․ ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ առաջիկայում մի շարք նախագծեր շրջանառության մեջ կմտնեն։ Դրանք հիմնականում կապված են վարորդական վկայականների հետ։

Առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելը քրեականացվելու է։ Նոր օրենքի համաձայն՝ առաջին անգամ դեպքը բացահայտելու դեպքում վարորդները կենթարկվեն վարչական, հաջորդ անգամ՝ քրեական պատասխանատվության։ Այժմ առանց վարորդական վկայականի ավտոմեքենան վարելու դեպքում քաղաքացիները տուգանվում են 25 հազար դրամով։

Հաջորդ փոփոխության համաձայն՝ վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական: Պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգման արդյունքում երևալու է՝ մեքենան վարողը ունի վարորդական իրավունք թե ոչ։

Երկքաղաքացիություն ունեցող Հայաստանի քաղաքացիների համար պարզեցվելու է նաև Հայաստանում օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով մեքենա վարելու կարգը։

Արգելվելու է նաև անչափահասներին վաճառել գաղտնի փականով դանակներ ու նման առարկաներ։