ՀայաստանՍպորտ

Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը (67 կգ) Զագրեբում կայացած աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ։

Գալստյանը քառորդ եզրափակչում պարտվել էր, սակայն նրա մրցակիցը հասավ եզրափակիչ, ինչի շնորհիվ հայ ըմբիշը հնարավորություն ստացավ մասնակցելու սփոփիչ գոտեմարտերին։ Նախ նա հաղթեց Ավստրալիան ներկայացնող ճապոնացի Ցուչիկ Շիմոյամադային, իսկ մեդալի համար պայքարում 15:5 հաշվով առավելության հասավ ղրղզ Ռազզակ Բեյշեկեևի նկատմամբ։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 19-ին, Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Հրաչյա Պողոսյանը (60 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։