ՀայաստանՍպորտ

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները դարձել են Եվրոպայի համալսարանների շախմատի չեմպիոններ

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները մեծ հաջողություն են գրանցել՝ դառնալով 2025 թվականի Եվրոպայի համալսարանների շախմատի առաջնության ոսկե մեդալակիրներ։ Նրանք հաղթանակը տարան թե’ տղաների, թե’ աղջիկների մրցաշարերում։

Տղաների թիմը կրկնակի հաջողություն ունեցավ՝ առաջին տեղը զբաղեցնելով նաև կայծակնային շախմատի մրցումներում։

Տղաների կազմում էին Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը, իսկ աղջիկների թիմում՝ Մարիամ Ավետիսյանը և Մարիամ Խաչատրյանը։ Թիմի մարզիչը Երվանդ Հակոբյանն էր՝ Մարմնամարզության, սպորտային պարերի, գեղասահքի և շախմատի ամբիոնի դոցենտ։

Առաջնությանը մասնակցել են 17 երկրների 32 համալսարանի 40 թիմեր, մոտ 120 պատվիրակ Հայաստան ժամանեց։ Մրցաշարը կազմակերպվել է Եվրոպական համալսարանների սպորտի ասոցիացիայի (EUSA), Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և ՀՊՏՀ նախաձեռնությամբ, մասնագիտական աջակցություն ցուցաբերել է նաև Հայաստանի շախմատի ակադեմիան։

Սեդա Մարտոյան